ՀՍՀ/ԿԱՌՎԱՐԵՆՑ
ԿԱՌՎԱՐԵՆՑ Ժորժ (Տիրան) Գևորգի (ծն 1932, Աթենք). ֆրանսահայ կոմպոզիտոր: Բանաստողծ և երաժիշտ Գևորգ Կ-ի որդին ապրում և ստեղծագործում է Փարիզում: Առաջին երգն է «Մուրացիկների պարահանդեսը» (1957): Շ. Ազնավուրի բանաստեղծությունների տեքստերով ստեղծել է «Եվ սակայն», «ժամադրություն Բրազիլիայում» «Փարիզը օգոստոսին», «Նրանք ընկան» և այլ երգեր: Նրամի շարք երգերի «Ամենագեղեցիկը պարելու համար», «Մակույկավարի թվիստը», «Փարիզի կամուրջները» առաջին մեկնաբաններն են Ս. Վարդանը, Դալիդան, Մ. Շվալիեն, Ջ Հուհայը, Մ. Մաթյոն: Հեղինակ է 50-ից ավելի կինոնկարների երաժշտության («Որոնեցեք կուռքը», «Գիշատիչների խրախճանքը», երկնային ամպրոպ», «Մարկե Պոլո» «Սամարղանդ», որոնցից վերջին երկուսի մեջ օգտագործել է հայկ ժող մէդեդիներ): «Ֆրենչ մյուզիկ» երաժշտական հրատարակչության տնօրենն է:
Ա. Չալգուշյան
