Jump to content

ՀՍՀ/ԿԱՍԻՏԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՍԻՏԵՐԵՆ, կասիաների լեզուն: Խոսվել է Արևմտյան Իրանում, մ. թ. ա. II—I հազարամյակներում: Կ-ի հատուկ անունների, ձիերի գույների անվանումների վերլուծությունից, որոնք հանդիպում են աքքադական սկզբնաղբյուրներում, հա-ջոդվել է պարզել Կ-ի մոտ 100 արմատևմի քանի քերականական ածանց: Էլամերենի հետ Կ-ի ազգակցության վարկածը առայժմ բավարար հիմքեր չունի: