ՀՍՀ/ԿԱՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ԿԱՍՅԱՆ (Տեր-Կասպարյան) Սարգիս Հովհաննեսի 16(28).1.1876, Շուշի—1937, դեկտեմբեր, կուսակցական և պետական գործիչ, հրապարակախոս: ՍՄԿԿ անդամ 1905-ից: Ավարտել է Լայպցիգի առևտրական ինստ-ը (1902) և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904), առևտրական գիտ. և փիլ. գիտ.թեկնածու: Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1890-ական թվականներից: 1903—04-ին հարել է հնչակյան կուսակցության ձախ թերն: 1905—06-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկ. սեկցիայի ստեղծմանը և Բաքվում ու Թիֆլիսում լույս տեսնող «Բանվորի ձայն», «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան հայերեն թերթերի խմբագրմանն ու հրատարակմանը: Ս. Սպանդարյանի հետ Թիֆլիսում կազմակերպել է «Լիստոկ կոպեյկա» («Листок копейка», 1910) և «Տրոլդովայա կոպեյկա» («Трудовая копейка», 1911) լեգալ թերթերի հրատարակումը: 1912—14-ին Կ. Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավարներից էր և նամակագրական սերտ կապեր ուներ Վ. Ի. Լենինի ու Ն. Կ. Կրուպսկայայի հետ: 1914-ի հունվարին Բ. Բորյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հրատարակել է «Մեր խոսքը» բոլշևիկյան շաբաթաթերթը: 1914—17-ին եղել է Աստրախանի և վոլոգղայի աքսորավայրերում: 1917—20-ին Կ. ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ էր, իսկ 1919—20-ին՝ կոմիտեի քարտուղարը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան գաղտնի խորհրդակցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920-ի հունվար), ընտրվել է Արմենկոմի նախագահ, իսկ 1920-ի նոյեմբերից՝ հեղկոմի նախագահ: Նրա ստորագրությամբ հրապարակվեց Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու վերաբերյալ պատմական դեկլարացիան: 1921-ին մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին: 1924—27-ին Կ. Անդրկովկաս-յան կոմունիստական համալսարանի ռեկտորն էր, 1927—31-ին՝ Անդրֆեդերացիայի և ՀՍՍՀ Կենտգործկոմների նախագահը: 1931—34-ին վարել է Անդրֆեդերացիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: Եղել է ՀամԿ(բ)Կ XVI համագումարի պատգամավոր: Կ. հարուստ տեսական ժառանգություն է թողել: Նրա «Ո՛ւր է ելքը» (1919) աշխատությունր բովանդակում է հայ ժողովրդի ազատագրության պրոլետարական հեղափոխական ոլղոլ հիմնավոր գիտաքաղաքական վերյուծությունը: Գերմաներենից հայերենի է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1927)ևՖ. էնգելսի «Կոմունիզմի սկզբունքները» (1930):
Երկ. Ընտիր երկեր, Ե., 1967:
Գրկ. Կարապետյան Հ. Ն., Մեծ պայքարի մարդիկ, գիրք 1, Ե., 1963: Հարությունյան Վ. Ա., Սարդիս Կասյան, Ե.,1965: Հ. Կարապետյան
