ՀՍՀ/ԿԱՍՊԱՐՈՎ ԱՇՈՏ
ԿԱՍՊԱՐՈՎ Աշոտ սումշուդի, ծն. 29.12. 1909, գ. Դուդուկչի (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում)Սովետական Միության հերոս (5.11.1944), ավիացիայի մայոր: ՄՄԿԿ անդամ 1932-ից: Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվ. ռազմահետևակային դպրոցը (1934), Օրենբուրգի օդաչուական դպրոցը (1935): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ինքնաթիռի, ջոկատի, ապա էսկադրիլիայի շաուրման: Աչքի է ընկել հատկապես Ուկրաինայի և Բելոռուսիայի պարտիզանական ջոկատները զինամթերքով և պարենով մատակարարելու գործում, ինչպես նաև Կուրսկում, Օրյոլում, Սմոլենսկում, Լվովի երկաթուղային հանգույցում, Դնեպրի վրա, Տիլգիտում, Քյոնիգսբերգոլմ (Կալինինգրադ) մղված մարտերի ժամանակ: Կատարել է 300-ից ավելի մարտական թռիչք (Բեռլինի վրա՝ 16): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի 2 և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով: Պատերազմի ավարտից հետո զորացրվել է, աշխատել հայրենի գյուղում, ապա՝ Բաքվում:
Վ. Ղազախեցյան
