ՀՍՀ/ԿԱՍՊԱՐՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԿԱՍՊԱՐՈՎ Հովհաննես Պետրոսի (1740, Աստրախան—1814, Պետերբուրգ), հայազգի ռազմա-քաղաքական գործիչ, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (1808-ից հետո): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ռազմ, դաստիարակությունը՝ ռուս, բանակում: Հոր՝ ռուս, բանակի գնդապետ, «Հայկական էսկադրոն»հրամանատար Պ. Կասպարովի խնդրանքով, Զինվորական կոլեգիայի 1754-ի դեկտ. 13-ի հրամանով Կ. և իր կրտսեր եղբայր վասիլր (որպես փոքրահասակների՝ բացառության կարգով) ընդունվել են զինվորական ծառայության Ղզլարի ռուս, կայազորի կազմում գործող «Հայկական էսկադրոն»ում: Նույն հրամանով նրանց շնորհվել է վախմիստրի աստիճան: 1761-ից Կ. ծառայությունր շարունակել է Սիբիրյան գնդում, ապա մայորի աստիճանով մասնակցել է 1768—1774-ի ռուսթուրքական պատերազմին, աչքի ընկել ժուրժայի, Լարգայի ու Կազուլայի 1770-ի ճակատամարտերում: 1771-ից մինչև Քյուչուկ-Կայնարջի հաշտությունը (1774, հուլիս) հանձնակատար է եղել I ռուս, բանակի զորակայանում: Հրամանատարի՝ Պ. Ա. Ռումյանց և Զադունայսկու հանձնարարությամբ, որպես լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել թուրք, հրամանատարության և մեծ վեզիրի դիվանի հետ՝ նրանց ներկայացնելով զինադադար ու հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկություններն ու պայմանները: Պատերազմի դաշտում ցուցաբերած հերոսության և դիվանագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների համար Կ-ին շնորհվել է փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճան (1777): Այնուհետև, 1787—91-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եղել է Տագանրոգի զինվորական պարետը: Ռուս, զինված ուժերի գլխավոր հրամանատար Գ. Ա. Պոտյոմկինի հրամանով պատերազմի տարիներին Կ-ի վրա է դրվել Տագանրոգի նավահանգիստ և ծովախորշ բերված ռազմանավերի վերանորոգման ու մարտաշարք վերադարձնելու գործի կազմակերպումը: Մարտական հանձնարարությունը գերազանց կատարելու համար Եկատերինա II կայսրուհու 1791-ի հրամանով Կ-ին շնորհվել է բրիգադիրի (գեներալմայոր) կոչում: Կ. մասնակցել է նաև Ֆրանսիայի դեմ եվրոպական կոալիցիոն (1805—1806—07), ռուսթուրքական (1806—12) և Հայրենական (1812) պատերազմներին: Կ. սերտորեն կապված է եղել հայ իրականությանը՝ անձամբ ճանաչել է հայ ռազմ, ու քաղ. շատ գործիչների և նամակագրություն ունեցել նրանց հետ, զբաղվել հայության ճակատագրով, տեղեկացել Արևելքի բռնակալների լծից Հայաստանի ազատագրման համար առաջադրվող ծրագրերին: Այցելել է հայկ. գաղթավայրերը (Աստրախան, Գրիզորիուպոլիս, Ղզլար, Մոզդոկ, Մոսկվա, Նոր Նախիջևան, Պետերբուրգ ևն), ծանոթացել տեղի հայերի կյանքին, մասնակցել հայ ժողովրդի ազատագրման համար նյութական միջոցների, նվիրատվությունների կազմակերպմանը և հայրենասիրական այլ միջոցառումների: Ունեցել է շեշտված ռուս, կողմնորոշում, եղել հայ ու ռուս ժողովուրդների ավանդական զինակցության ջատագովներից ու գործնականում իրականացնողներից՝ Ռուսաստանի օգնության մեջ տեսնելով պարսկա-թուրքական նվաճողներից հայ ժողովրդին ազատագրելու միակ ելքը: Թաղված է Պետերբուրգի հայոց գերեգմա-նատանը:
Գրկ. Собрание актов, относящихся к обо зрению истории армянского народа, ч. 3, М., 1838 П. А. Румянцев (Документы), т. 2, М., 1953 Армянское войско в XVIII веке. (ис гледов, и документы), подгот. А.Н. Хача-трян, Е., 1968.
Հ. Խաչատրյան
