ՀՍՀ/ԿԱՍՊԱՐՈՎ ՎԼԱԴԻՍԼԱՎ
ԿԱՍՊԱՐՈՎ (Կասպարյանց) Վլադիսլավ Մինասի 20.1(1.2). 1884, 14 սնքենդ (Ստեփանակերտ)— 6(19).9.1917, Դա-վոս (Շվեյցարիա) անղրկովկասյան Ա ռուս, հեղափոխական շարժման գործիչ: Կոմկուսի անդամ 1903-ից: Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը (1906): Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1907) և Բեռլինի բարձրագույն առևտրական դպրոցում (1914): Հեղափոխական գործունեությունն սկսել է 1903-ից՝ ս-ղ. աշակերտական խմբակում: 1906—12-ին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի, Պետերբուրգի և Ռոստովի կոմիտեների անդամ: 1913—17-ին որպես քաղաքական վտարանդի ապրել է արտասահմանում (Բեռլին, Շվեյցարիա): Կատարել է Վ. Ի. Լենինի հանձնարարությունները: Մասնակցել է ՌՄԴԲԿ արտասահմանյան սեկցիաների Բեռնի կոնֆերանսին (1915-ի փետրվար), նաորվել բուշեիկների արտասահմանյան կազմակերպության կոմիտեի և նրա առաքող հանձնաժողովի անդամ: Լենինը բար-ձրր է գնահատել Կ-ի գործունեությունը (տես Ленин В. И., Поли. собр. соч., 5 изд., т. 54, с. 83).
Գրկ. Կարապետյան Հ. Ն., Մեծ պայքարի մարդիկ, գիրք 2, Ե., 1967: Гариджанян Г, Б., В.М. Каспаров, видный деятель Коммунистической партии, Е., 1965.
Հ . Կարապետյան
