ՀՍՀ/ԿԱՍՊԵՐ
ԿԱՍՊԵՐ (կասպք, կազբք), կովկասյան հինավուրց ցեղեր, որոնք մ. թ. ա. 2-րդ հազարամյակում տարածված էին Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կասպից ծովի հվ. ափերը՝ Վրկանից երկիրը: Մ. թ. ա. 1-ին հազարամյակում նրանք քաշվել էին ծովի հվ-արմ. ափը՝ այնտեղ ստեղծելով իրենց մարգը, որը հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Կասպիանա և ենթարկվել է Պարսից թագավորությանը: Հերոդոտլւ (մ. թ. ա. V դ.) Կ-ին հիշում է որպես Պարսից Քսերքսես արքայի բանակների մեջ մտնող ռազմ, միավոր Կասպիանա նահանգը (հայերեն փայտակարան), որը, ըստ «Աշխարհացոյց»ի, ընդգրկում էր Կուրի ու Երասխի միախառնվելու վայրից մինչև ծովն ընկած տարածքը (Կուրի հոսանքից հվ. և Երասխից արլ.), մ. թ. ա. II դ. սկզբին մտավ նոր կազմավորված Մեծ Հայքի թագավորության մեջ: Մ. թ. V դ. կեսին, Արևելյան Հայաստանում Արշակունիների թագավորության վերացումից հետո, Կասպիանա—փայտակարանը պարսիկները միացրին Ատրաատականի վարչաքաղա-քական միավորին:
Գրկ. Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշ սարհացոյց»ի, Ե., 1963: Геродот, История к девяти книгах, Л., 1972 С т р а б о н,География, Л., 1964.
Բ. Ուլուբաբյան
