ՀՍՀ/ԿԱՍՊԻԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ
ԿԱՍՊԻԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ, Կասպիական ռազմական նավատորմիկ, ռուս. հնագույն նավատորմ: Ստեղծվել է Պետրոս I-ի հրամանով, Աստրախանում, 1722-ի նոյեմբերին: Մասնակցել է 1722—23-ի պարսկական արշավանքին, օժանդակել ռուս, զորքերին 1796-ին Դերբեևդիու Բաքվի ժամանակավոր գրավմանև 1804—13-ի ռուս-իրան. պատերազմի ժամանակ: Կ. ն-ի նավաստիները Բաք-վում մասնակցել են 1903—05-ի հեղափոխական շարժումներին, 1917-ին՝ սովետական կարգերի հաստատմանը: 1918-ի հոկտեմբերին ստեղծված Աստրախանյան-կասպիանան ռազմ, նավատորմիկը 1919-ի հուլիւփս վոլգյան ռազմ, նավատորմիկի հեյո միավորվելով՝ կոչվել է Վոլգա-կասպիակաս. որի հիմքի վրա 1920-ի մայիսին Բաքվում ստեղծվել է Կասպիական ռազմ. նավատորմը (3 օժանդակ հածանավ, 10 ականակիր, 4 սուզանավ ևն). որն էւ 1920-ի հուլիսին միավորվել է Սովետական Ադրբեջանի Կարմիր նավատորմի հետ (Կասպիական ռազմածովային ուժեր): 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին մատուցած ծառայությունների (Ստալինգրադի ճակատամարտ, կովկասի ճակատամարտ են) համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1945):
