ՀՍՀ/ԿԱՍՏԱՆԵՐ
ԿԱՍՏԱՆԵՐ (պորաոլգ. casta— տոհմ, սերունդ, լատ. castus—մաքուր, սանսկրիտ, համարժեքը՝ ջատի), իրար հետ սահմանափակ հաղորդակցմամբ, անփոփոխ մասնագիտությամբ և ընդհանուր առասպելական նախահայր ունեցող մարդկանց ներամուսնական խմբեր (տես Ներամուոնություն): Կ-ի համակարգի ձևավորման վյյա մեծապես աօր.ել. է աշխատանքի հասարակական բաժանումը: Կաստայական բաժանման առանձին նշաններ եղել են Հին Եգիպտոսում, Իրանում, Չինաստանում, ճապոնիայում և այլուր: Սակայն Կ-ի համակարգը առավելապես զարգացել և պահպանվել է Հնդկաստանում: Կ. գոյություն են ունեցել դեռևս Հին Հնդկաստանում և օրինականացվել են կրոնի կողմից: Միջնադարյան Հնդկաստանում Կ. դարձել են ֆեոդ, հասարակության հիերարխիական կառուցվածքի հիմքը՝ փոխարինելով վարնաներին: Կաստայական հիերարխիայի վերին աստիճանին գտնվել են հոգևոր և աշխարհիկ ֆեոդալների Կ., նրանցից ցած՝ համայնքների լիիրավ անդամների ռազմա-երկրագործական Կ. և քաղաքային առետրավաշխառուական Կ., ավելի ցած՝ արհեստավորների և համայնքների ոչ լիիրավ անդամների Կ., ամենացածում՝ կիսաստրուկ-կիսաճորտերի Կ., որոնք, բացի երկրագործությունից, զբաղվել են «անմաքուր» մասնագիտություններով (ավլողներ, կաշեգործներ, կոշկակարներ ևն) և կոչվել են «անձեռնմխելիներ»: Կ-ի գլուխ կանգնած էին կաստայական խորհուրդները, որոնք վերահսկել են Կ-ի անդամների տնտ. և հասարակական գործունեությունը, հետևել կաստայական օրենքների կատարմանը և իրագործել արդարադատությունը: Անգլ. գաղութարարները ձգտել են պահպանել կաստայական կարգը Հնդկաստանում՝ աշխատավորների շահագործումն ուժեղացնելու և ազգային-ազատագրական շարժումը պառակտելու համար: Սակայն կապիտալիստական հարաբերությունների զարգացումը երկրում խախտել է Կ-ի հասարակական-տնտ. հիմքը: Հնդկական հանրապետության սահմանադրությունը (1950) ճանաչել է Կ-ի իրավահավասարությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում «անձեռնմխելիների» դրությունը բարելավելու համար: Սակայն կաստայական տարբերությունները պահպանվում են և խոչընդոտում երկրի տնտ., հասարակական և մշակութային առաջընթացը:
Գրկ. Map кс К., Нищета философии, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 4, с. 148, 150, 153—54 Касты в Индии, М., 1965.
