ՀՍՀ/ԿԱՍՏԱՆՅՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՍՏԱՆՅՈ (իսկական անուն-ազգանունը՝ Անդրեա դել Կաստանյո, Andrea del Castagno) (մոտ 1421, Կաստանյո, Տոսկանա—1457, Ֆլորենցիա), Վաղ վերածննդի իտալացի նկարիչ: XV դ. կեսի Ֆլորենցիական արվեստի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ: Հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում, ինչպես նաև վենետիկում (1442): Կատարել է «Ինը հանրահայտ մարդկանց» (Դանթեի, Պեարարկայի, Րոկաչչոյի և ուրիշների) պատկերող որմնանկարներ (1445—1457-ի միջև), այժմ Ֆլորենցիայի Ս. Ապոլլոնիա մենաստանում, որը վեր է ածվել Կ-ի թանգարանի: Կ-ի գեղանկարչությանը բնորոշ է պլաստիկ ծավալների կերպավորումը, հնչեղ գուներանգը, դրամատիգմը (Ֆլորենցիայի Սանսփսիմա-Աննունցիատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարները, 1454—55): Կ-ի ստեղծած առնական կերպարները մարմնավորում են Վերածննդի դարաշրջանի մարդու գծերը:
