Jump to content

ՀՍՀ/ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ ՌԱՈՒԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ (Castro-Ruz) Ռաուլ (ծն. 3.6.1931), Կուբայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ: Կուբայի հեղափոխական զինված ուժերի բանակի գեներալ: Ֆ. Կաստրո Ռուսի եղբայրը: Մասնակցել է Մոնկաղա զորանոցի վրա 1953-ի հուլիսի 26-ի հարձակմանը: Ձերբակալվել էևազատվել ներմամբ 1955-ին: 1956-ի դեկտ. 2-ին մի խումբ հեղափոխականների հետ «Գրանմա» նավով ափ է դուրս եկել Օրիենտե նահանգում և մարտնչել Բատիստայի դիկտատուրայի դեմ: 1959-ի հունվարի հեղափոխությունից հետո՝ Հեղափոխական զինված ուժերի մինիստր: 1962-ից՝ Հեղափոխական կառավարության պրեմիեր մինիստրի 1-ին տեղակալ, 1965-ից՝ կոմկուսի ԿԿ-ի 2-րդ քարտուղար: Պարգևատրվել է նենինի շքանշանով (1979):