ՀՍՀ/ԿԱՍՐ-ԻԲՆ-ՎԱՐԴԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՍՐ-ԻԲՆ-ՎԱՐԴԱՆ, տեղավայր Սիրիայում: Այստեղ է վաղ բյուզանդական միակ պահպանված պալատական անսամբլը (561—64), որը պալատի և պաշտամունքային շենքի միացման արժեքավոր նմուշ է: Պալատը հաղորդակցվում է գմբեթավոր բազիլիկին փայտյա միշանցքով, որը պալատի երկրորդ հարկը միացնում է բազիլիկի խորին (տես Դաս): Հետագայում այս միշոցը կիրառվել է նաև ռոմանական, ռուսական (Վլադիմիր-Սուզդալյան) ճարտ. մեջ:
Գրկ. Всеобщая история архитектуры, т. 3. Л.М., 1966, с. 65-68.
