Jump to content

ՀՍՀ/ԿԱՎԱԴ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՎԱԴ I, (ծն. թ. անհտ.—531), պարսից արքա 488—496-ին և 499-ից: Սասանյանների դինաստիայից: Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու նպատակով օգտագործել է նրանց միջև եղած տոհմային հակամարտությունը և դաշնակցելմազդակյանների հետ: Ազնվականները 496-ին բանտարկել են Կ. I-ին և գահբարձրացրել եղբորը՝ Զամասպին: Կ. I փախել է հեփթաղների մոտ և 499-ին նրանց օգնությամբ վերագրավել գահը: Հայաստանը Բյուզանդիային հակադրելուհամար 502-ին ճանաչել է հայ եկեղեցու անկախությունը: 502-ին պատերազմ էսկսել Բյուզանդիայի դեմ, որը տևել է մի քանի տարի: Կենտրոնական իշխանությանը սպառնացող մազդակյան շարժման հետագա տարածումը կասեցնելու նպատակով 528-ից սկսել է շարժման մասնակիցների զանգվածային կոտորածը: 527-իննոր պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը շարունակվել է նրա մահից հետոէլ: Կառավարման վերջին շրջանում նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք իրականացրել է որդին՝ խոսրով I Անուշիրվանը

Ն. Արզումանյան