Jump to content

ՀՍՀ/ԿԱՎԵՐԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՎԵՐԻՆ Վենիամին Ալեքսանդրովիչ, ծն. 6(19).4.1902, Պսկով, ռուս սովետական գրող: Կ-ի ստեղծագործությունը նվիրված է սովետական մտավորականությանը, հատկապես՝ գիտնականներին ու գրողներին («Ցանկությունների կատարում», գիրք 1—2, 1934—36, «Երկուկապիտան», գիրք 1—2, 1938—44, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946, հայերեն հրտ. հ. 1—2, 1948, «Բաց գիրք», 1949—56, վեպեր): 1962-ին Կ. հրատարակել է «Յոթ զույգ անմաքուր» (1962) և «Շեղ անձրև» (1962) վիպակները: Այնուհետև լույս են տեսել «Բարև, եղբայր, գրելը շատ դժվար է» (1965) հոդվածների և հուշերի գիրքը, «Կրկնակի դիմանկար» (1966) և «Դպրոցական ներկայացում» (1968) վիպակները: Գրել է նաև «Հայելու առջև» (1971) վեպը և «Հին տանը» (1971) գրական հուշերը:

Երկ. Արիության դպրոցը, Ե., 1950: