Jump to content

ՀՍՀ/ԿԱՎՃԱՆԵՐԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՎՃԱՆԵՐԿ, պաստել (ֆրանս. pastell, իտալ. pastello—խմորիկ), 1. փափուկ, գունավոր, առանց պատյանի մատիտներ, որոնք պատրաստվում են մամլված և կաղապարված, տարբեր գույնի, տրորված փոշեներկերից. պարունակում են նաև ոչ մեծ քանակով խեժեր (արաբախեժ, տրագականտ), կաթ, երբեմն կավիճ, գիպս, ճարպաքար ևն: 2. Կ-ով կատարված ստեղծագործություն: Կ. մատիտներով նկարում են խավոտ մակերես ունեցող թղթի (հաճախ գունավոր), ստվարաթղթի, հիմնաշերտով ծածկված կտավի, թավշակաշու, մագաղաթի վրա: Կ-ի նրբագծերի լայն կիրառումը այն մոտեցնում է գրաֆիկային: Նրա մաքուր, լուսակիր գույները պահպանում են նախնական թարմությունն ու ուժգնությունը, իսկ խավը՝ նուրբ, թավշյա, փայլատ մակերեսը: Կ. երբեմն ամրացնում են ֆիքսատիվով (նկարը ամրացնող և պաշտպանող անգույն յուծույթ): Կ-ի ծագումը վերագրվում է XV դ. 2-րդ կեսին: XVII դ. վերջից Կ. գործերում ուժեղացել են գեղանկարչական միտումները: Այն ծաղկում է ապրել XVIII դ. (վարպետներից են՝ Ռ. Կառերան՝ Իտափայում, Ժ. Բ. Ս. Շարդենը՝ Ֆրանսիայում և ուրիշներ): XIX դ. առաջհն կեսից Կ-ի տեխնիկայով աշխատել են է. Դե-լակրուան, Ժ. Ֆ. Միլլեն, է. Մանեն, Օ. Ռե-նուարը և, հատկապես, է. Դեգան (Ֆրանսիա), Մ. Լիբերմանը (Գերմանիա), Ի. Ի. Լևիտանը, Վ. Ա. Սերովը (Ռուսաստան), Մ. Կ. Չյոտլյոնիսը (Լիտվա): XX դ. Կ-ին են դիմել Պ. Բոննարը (Ֆրանսիա), Մ. Քեսսետը (ԱՄՆ), սովետական վարպետներից Ա. Վ. Մալյուտինը, Ն. Ա. Տիրսան, Կուկրինիկսները, հայ նկարիչներից Ե. Նազարյանը, փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեջյանը, Գ. յսանջյանը, Հ. Անանիկյանը, Ռ. Ադալյանը և ուրիշներ: Պատկերազարդումը տես 408—409-րդ էջերի միջև՝ ներդիրում: