ՀՍՀ/ԿԱՎՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՎՈՒՐ (Cavour) Կամիլլո Բենսո (1810—1861), կոմս, Պիեմոնտի (Սարդինիայի թագավորության) և Իտալիայի վերամիավորման ժամանակաշրջանի պետ. գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ: 1850—52-ին՝ մինիստր, 1852—61-ին (բացի 1859-ից) Պիեմոնտի վարչապետ, միաժամանակ՝ տարբեր մինիստրությունների ղեկավար: Կ-ի նպատակն էր Իտալիայի միավորումր Սավո-յական դինաստիայի իշխանության ներքո: 1861-ին Իտալիայի միասնական թագավորության հռչակումով դարձավ երկրի վարչապետ:
