ՀՍՀ/ԿԱՎՌԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՎՌԱ, Կավրա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի (Սեբաստիա) վիլայեթի համանուն սանջակում, Սեբաստիա քաղաքից 20 կմ արևելք: 1915-ին ուներ 200 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և Մեսրոպյան անունով ազգային վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
