Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱԼԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱԼԱԶ (հուն.— քայքայել), հիդրոպերօքսիդազ խմբի ֆերմենտ, կատալիգում է երկու մոլեկուլ ջրածնի պերօքսիդից ջրի և մոլեկուլային թթվածնիառաջացման օքսիդավերականգնման ռեակցիան. կատալազ 2 Н₂O₂ → 2Н₂O + O₂: Կ. ստացվել է բյուրեղային վիճակում, մոլ. զանգվածը՝ 250.000: Տարածված է կենդանական և բուսական բջիջներում, միկրոօրգանիզմներում: