Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱԼԱՈՒՆՅԱՆ ԴԱՇՏԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱԼԱՈՒՆՅԱՆ ԴԱՇՏԵՐ (լատ. Campi Catalaunici), դաշտավայր Հս-արլ. Ֆրանսիայում: Այստեղ 451-ի հունիսի 15-ին տեղի է ունեցել «ժողովուրդների ճակատամարտը», որտեղ հռոմ. զորքերն ու նրանց գերմ. դաշնակիցները (վեստգոթեր, ֆրանկներ, ալաններ և ուրիշներ) ջախջախել են Աթիլլայի գլխավորած հոնական հորդան: Ճակատամարտը կասեցրել է հոների առաջխաղացումը Եվրոպայում և հանգեցրել նրանց «պետության» անկմանը: