ՀՍՀ/ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ, կոմեդիա (հուն. (—ուրախ երթ, և —երգ), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորաթյուններր, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերգականությամբ (տես Կատակերգականը): Կ., Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում…» («Պոետիկա», գլ. 5): Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա: Իբրև գրական ժանր Կ. ձևավորվել է մ.թ.ա. V դ., «կոմեդիայի հայր» Արիստոֆանի, ապա նան. Մենանդրոսի ստեղծագործության մեջ: Հին Հռոմում Կ-յան ժանրը կիրառել են Պլավտուսը, Տերենցիուսը և ուրիշներ: Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձևով: Վերածննդի դարաշրջանում և հետագայում Կ-ներ են գրել Իտալիայում՝ Լ. Արիոս-տոն, Ն. Մաքիավելին, Պ. Արետինոն, Կ. Գոլդոնին, Անգլիայում՝ Վ. Շեքսպիրը, Р. Ջոնսոնը, Ռ. Շերիդանը, Ու. Կոնգրիվը, 0. Ուայլդը, Բ. Շոուն, Իսպանիայում՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիայում՝ Ժ. Բ. Մոլիերը, Օ. Բոմարշեն, Ռուսաստանում՝ Դ. Ֆոնվիգինը, Ա. Գրիբոյեդովը, ՝Ն. Գոգոլը, Մ. Սալտիկով-Շչեդրինը, Ա. Օստրովսկին, Ա. Չեխովը, սովետական շրջանում՝ Վ. Մայակովսկին, Ե. Շվարցը, Ա. Կոռնեյչուկը, Ա. Սաֆրոնովը և ուրիշներ: Կ. կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից, հաճախ հիմք ընդունելով որևէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն: Կ-յան համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները (տես Գրոտեսկ) առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը: Կ-յան բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով: Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ: Հայ միջնադարյան բնագրերում Կ. բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ (առակ, աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նան՝ թատրոն («զկատականաց նուագել խօսս»): Թատրոնի պատմության նոր շրջանում Կ. հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն commedia-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում: XIX դ. հայ իրականության մեջ Կ. որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պաականյանը, Ն. փուղինյանր, Մ. Տեր-Գրիգորյանը: Գրվել են վոդեիլներ՝ փոքր օավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում: Վոդեիլներ է գրել նաև Գ. Սունդուկյանր, հետագայում անցել լիարժեք Կ-յան, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («Դեպո», «խաթաբալա», «էլի մեկ զոհ» ևն): Հայկական Կ-յան ուշագրավ արտահայտություններից են Հ. Պարոնյանի «Պաղ-տասար աղբար»ը և մյուս պիեսները: Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում Կ. կարևոր տեղ է գրավել (Ե. Չարենցի, «Կապկագ-թավաշա», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար»): Հետագայում ևս Կ. շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դ. Դեմիրճյանի, Ն. Ջարյանի, Ա. Պապայանի, Գ. Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային Կ-ները: Տես նաև Դրամա:
