Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱՂԻ ՎԱՐՈՒՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱՂԻ ՎԱՐՈՒՆԳ, իշավարունգ (Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս: Ցողունըտարածուն է կամ կանգուն, անհարթ, առանց բեղիկների: Տերևները սրտաձև են, հերթադիր: Ծաղիկները՝ դեղնավուն, միասյուն, բաժանասեռ, հազվադեպ՝ երկտուն: Պտուղները երկարավուն են, սալորի մեծության, հյութալի: Հասուն վիճակում ամենաթեթև հպումից պոկվում են պտղակոթունից. միջից դուրս են ժայթքում սերմերը և դառնահամ լորձնային հեղուկը (նպաստում է սերմերի տարածմանը): ՍՍՀՄ-ում հանդիպում է եվրոպական մա սի հվ-ում, Կովկասում: ՀՍՍՀ-ում տարածված է Երևանի, Էջմիածնի, իջևանի ճանապարհների եզրերին: