Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ (rabies, lyssa), ջրվախություն (hydrophobia), կենդանիների և մարդկանց սուր վարակիչ հիվանդություն, արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով, անդամալուծությամբ և վերջանում մահով: Կ. առաջինը գիտականորեն ուսումնասիրել է Լ. Պաստյորը և առաջարկել հակակատաղության վակցինան: Կ-յան հարուցիչը նեյրոտրոպ վիրուսն է: Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են (եղջերավորներ, շուն, կատու): Բնական պայմաններում Կ-ով հիվանդանում են կաթնասունները, առավելապես՝ շնազգիները, իսկ գյուղատնտ. կենդանիներից՝ խոշոր եղջերավորները (55 Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում կծելու միջոցով: Գաղտնի շրջանը տևում է 1—2, հազվադեպ՝ 6 ամիս: Կենդանիների Կ. ընթանում է կլինիկական 5 ձևով՝ աբորտիվ, ետադարձ, ատիպիկ կամ քրոնիկական, գրգռված և խաղաղ: Կանխարգելումը հիվանդ և կասկածելի կենդանիներին ոչնչացնելն է: Մարդու Կ. ընթանում է կլինիկական հետևյալ շրջաններով. 1. կենտրոնական նյարդային համակարգի ընկճման շրջան (տևում է մի քանի ժամից 2 օր), 2. գրգռման, հալյուցինացիաների և շարժողական անհանգստության շրջան (տևում է 4—7 օր), 3. լուծանքների շրջան (մի քանի ժամից 2—3 օր), ավարտվում է մահով: Գաղտնի շրջանը սովորաբար տեվում է 15—55 օր, երբեմն՝ մինչև 8 ամիս և ավելի: Հատկապես վտանգավոր է, երբ կատաղած կենդանին կծում է մարդու գլուխը, դեմքը կամ վիզը: Այս դեպքերում գաղտնի շրջանը կարճ է լինում, իսկ հիվանդությունն ընթանում է առավել ծանր: Սկզբում կծած վերքի շրջանում առաջանում են բութ, ճմլող ցավեր, որոնք շարունակվում են նաև վերքը փակվելուց հետո: Հիվանդի տրամադրությունը և քունը վատանում են, ունենում է վախի զգացում: Հետագայում ի հայտ են գալիս տեսողական, լսողական ու հոտառական հալյուցինացիաներ: Կարճատև արգելակման շրջանին սովորաբար հաջորդում է շարժողական գրգռվածաթյունը: Հիվանդը դառնում է անհանգիստ, շնչառությունը՝ աղմկոտ ու վատացած: Այնուհետև զարգանում են մկանների ջղաձգություններ, շնչառական ու կլման մկանների ուժեղ կծկումներ՝ նույնիսկ ջրի ձայնից կամ բաժակի տեսքից (այստեղից էլ հիվանդության մյուս անվանումը՝ ջրվախություն): Սննդի և ջրի ընդունումդ դառնում է անհնար: Զգացողության բոլոր տեսակները խիստ բարձրանում են, որի հետևանքով ամենաթույլ գրգիռներն անգամ հիվանդի մոտ առաջացնում են ջղաձգության նոր նոպաներ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց ջղաձգության նոպաները հաճախանում են: Նկատվում է ուժեղ արտահայտված թքարտադրություն, առաջանում է վերին և ստոին վերջույթների անդամալուծություն, և հիվանդը մահանում է սրտի կաթվածից: Բուժումը ախտանշանային է, դեղամիջոցներով կանխում են ջղաձգության նո պաների առաջացումը, հանգստացնումցավերը և նպաստում քնի առաջացմանը: Կանխարգելումը. Կ-յամբ հիվանդ կամկասկտծելի կենդանու կծելու դեպքում նախ կատարում են վերքի տեղական մշակում օճառի խիտ լուծույթով, այրում յոդի սպիրտային լուծույթով ու ծխացող ազոտական թթվով, ապա լցնում հակակատաղության գամմա-գյոբուլին, անմիջապեսնշանակում հակակատաղության պատվաստումներ:

Ս. Կոշտոյան