Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱՅԱՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱՅԱՄԱ Սեն (1859—1933), ճապոնական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Ճապոնիայում արհմիութենական (առաջին) և առաջադիմական այլ կազմակերպությունների, ճապոնական սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից: 1900-ին, հեռակա կարգով, ընտրվեյ է II Ինտերնացիոնայհ գործկոմի բյուրոյի անդամ: 1911-ին Տոկիոյում գործադուլ կազմակերպելու համար բանտարկվել է: 1914-ին, խուսափելով հետապնդումներից, մ՛եկնել է ԱՄՆ (ուր ստեղծել է ճապոնացի բանվորների առաջին կոմունիստական խմբեր, 1918), 1921-ին՝ Մեքսիկա, որտեղից էլ՝ Սովետական Ռուսաստան: 1922-ին ընտրվել է Կոմինտերնի գործկոմի (ԿԻԳԿ), ապա՝ ԿԻԳԿ-ի նախագահության անդամ: Մասնակցել է Բրյոաելի (1927), Մայնի Ֆրանկֆուրտի (1929) հակաիմպերիալիստական, ինչպես նաև Ամստերդամի (1932) հակապատերազմական կոնգրեսներին: Թաղված է Կրեմլի պատի տակ: