ՀՍՀ/ԿԱՏԱՐ
ԿԱՏԱՐ, Կատարի պետություն, պետություն Արևմտյան Ասիայում, Կատար թերակղզում (Արաբական թերակղզու արևելյան մասում): Ողողվում է Պարսից ծոցի ջրերով: Սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ էմիրություններին: Մինչև 1971-ի սեպտ. 1-ը Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատն էր: Տարածությունը՝ 22 հզ. կմ², բն.՝ 240 հզ. (1977): Մայրաքաղաքը՝ Դոհա: Կ. բացարձակ միապետություն է: Պետության ղեկավարը Էմիրն է: Ժամանակավոր սահմանադրությունը ուժի մեջ է 1970-ի հույիսից:
Բնությունը: Ափերը ցածրադիր են, հարթ, տեղ-տեղ կտրտված ծոցերով՝ եզրավորված կորայային խութերով: Մակերևույթը կրաքարերից կազմված ցածրադիր, քարքարոտ, տեղ-տեղ ճահճապատ հարթություն է: Հարուստ է նավթի և բնական գազի հանքավայրերով: Կլիման անապատային է, տարեկան տեղումները՝ մոտ 100 մմ: Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 16°C, հուլիսինը՝ մոտ 32°C: Մշտական գետեր չկան, շատ են չոր հաները: Տարածված է անապատային բուսականությունը, հանդիպում են օազիսներ:
Բնակչությունը: Տեղացի արաբ բնակիչները մոտ 60 հզ. են (1970): Բնակվում են նաև այլ երկրներից եկածներ: Պաշտոնական լեզուն արաբերենն է, կրոնը՝ մահմեդականությունը: Օգտագործվում տոմարները: Միջին խտությունը 1 կմ² վրա 9,5 մարդ է (1975), քաղաքային բնակությունը՝ մոտ 70 (1970): Քաղաքներն են Դոհան, Դուխանը, Ումմ Սաիդը: Պատմական տեղեկանք: Կատար թերակղզին բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. III—11 հազարամյակներում: Առաջին (յրավոր հիշատակությունը հանդիպում է Պլինիոս Ավագի մոտ (մ. թ. 1 դ.): Կ, բազմիցս գրավել են Սասանյանները: VII դ. մտել է արաբական խալիֆայության, X դ.՝ կարմաթների պետության կազմի մեջ: XIII—XIV դդ. Բահրեյնի ամիրաների իշխանության տակ էր: XVI ղ. սկգբին Կ. Բահրեյնի հետ զավթել են պորտուգալացիները, ավելի ուշ՝ օսմանյան թուրքերը: XVIII դ. 2-րդ կեսին Կ-ի տարածքում ստեղծվել է ոչ մեծ իշխանություն, որը XIX դ. վերջին միավորել է ամբողջ Կ.: 1868-ին Մեծ Բրիտանիան Կ-ին պարտադրել է անիրավահավասար պայմանագիր: Կ-ի իշխանության հիմնադիրը համարվում է շեյխ Կասեմ բին Մուհամմադ ալ Տանին (կառավարել է 1878—1913-ին): 1916-ի նոյեմբերին Մեծ Բրիտանիան հովանավորություն է հաստատեյ Կ-ի վրա: Անգլ. գաղութարարների դեմ ազատագրական շարժումն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հաշվի առնելով ազատագրական, դեմոկրատական շարժման ուժեղացումը, կառավարող վերնախավը սկսել է իրագործել որոշ բարեփոխումներ (առողջապահության և կրթության համակարգերի ստեղծում են): 1970-ի ապրիլի 2-ին ընդունվեց ժամանակավոր սահմանադրություն: 1970-ի մայիսի 29-ին կազմվեց Կ-ի առաջին կառավարությունը (10 մինիստրներից 7-ը Տանի ընտանիքից է): 1971-ի սեպտ. 1-ին Կ. հռչակվեց անկախ պետություն: 1972-ի փետրվարից Կ-ի կառավարիչն է ամիրա Խալիֆա բին Համադատ-Տանին: 1971-ին ընդունվել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի մեջ: Պետությունների մեծ մասը ճանաչեյ է Կ. (ՍՍՀՄ-ը՝ 1971-ի սեպտ. 8-ին):
Տնտեսությունը: Կ. տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: 1950—60-ական թթ. տնտեսության գլխավոր ճյուղը դարձել է նավթարդյունահաևությունը, որին վերահսկում էր օտարերկրյա կապիտալը: 1972-ին կազմվել է պետ. նավթային ընկերություն: Տարեկան արդյունահանվում է 22,9 մլն ա նավթ (1976): Նավթի մի մասն արտահանվում է Ումմ Սաիդ նավահանգստից (մատակարարվողս է նավթամուղով՝ Դուխանից), մի մասն էլ վերամշակվում ներքին կարիքների համար: Լայն սպառման առարկաների արտադրությունը կատարվում է տնայնագործական ձեռնարկություններում Մշակում են փյունիկյան արմավենի, կղրեկ, եգիպտացորեն և հատկապես բանջարեղեն: Անապատներում զբաղվում հև ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ: Կոշտ ծածկով ավտոճանապարհների երկարությունը 1,7 հզ. կմ է (1976): Գլխավոր նավահանգիստներն են Դոհան և Ումմ Մաիդը: Դոհայում կա միջազգային օդանավակայան: Կ. արտահանում է նավթ, հեղուկ գազ, ցեմենտ, մարգարիտ, չորացրած ձուկ, մանր ծովախեցգետին, արմավ, ներմուծում՝ պարեն, գործվածք, շինանյութ, սարքավորումներ և մեքենաներ: Դրամական միավորը կաաարական ռիալն է: 3,95 ռիալը 1 դոլլարի (1976):
