ՀՍՀ/ԿԱՏԵԳԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏԵԳԱՏ (Kattegatt), նեղուց Ցուտլանդիա և Սկանդինավյան թերակղզիների միջև: Բալթիկ և Հյուսիսային ծովերը միացնող նեղուցներից է: Երկարությունը մոտ 200 կմ է, լայնությունը՝ 60—122 կմ, խորությունը՝ 10—50 մ: Նրանով անցնում են ջրային երկու հոսանք, մակերեսային պակաս աղիություն ունեցող հոսանքը շարժվում է հս., խորքային առավել աղի հոսանքը՝ հվ.: Զմռանը ափերի մոտ սառցակալում է: Խոշոր նավահանգիստը Գյոտեբորգն է (Շվեդիա):
