ՀՍՀ/ԿԱՏԵԳՈՐԻԿ ԻՄՊԵՐԱՏԻՎ
ԿԱՏԵԳՈՐԻԿ ԻՄՊԵՐԱՏԻՎ, Ի. Կանտիբարոյագիտության հիմնական հասկացությունը, որով նա հիմնավորում էր բարոյականության համընդհանրությունը և անհրաժեշտությունը: Դա անվերապահ թելադրանք է, որը հանդես է գալիս որպես միակևմիասնական բարոյական սկզբունք, հավերժ և անփոփոխ բարոյական օրենք: Կ. ի. չունի պատճառ-հետևանքային բովանդակություն, չի պարտադրվում մարդուն ոչնչով և ոչ մեկով (այդ թվում՝ աստծով), այլ ընդունվում է պարտքի դրդմամբ: Դա պարտքի (պարտադրության) օրենք է, ձևական դրույթ, որինմարդ պետք է հետևի «բարի» կամքով (ազատ և ինքնուրույն), որպես«պարտքի» և թե բնական հակումով: Կ. ի-ի սկզբունքն է՝ «վարվիր այնպիսիվարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով, դու միաժամանակ կարող եսցանկանալ, որպեսզի այն դառնա համնդհանուր օրենք» (Кант И., Соч., т. 4,41, с. 260): «Չարի» (զգայականի) և «բարու» (գերզգայականի), հակումներիու պարտքի բացարձակ հակադրումը Կանտին հանգեցնում է բարոյական հոռետեսության և արգելք է դառնում իր իսկ հռչակած մարդու ինքնարժեքության սկզբունքի (ըստ որի մարդը վերջնական նպատակ է, և ոյ միջոց) իրականացմանը: Կ. ի. ապրիորի և ձևական բնույթ ունի: Այն անտեսում է բարոյականության պատմականությունը և սոցիալ-տնտեսական (դասակարգային) պայմանավորվածությունը:
Մ. Դանիելյան
