Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԵԽԻԶԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԵԽԻԶԻՍ (հուն.— խրատ, քարոզ, հորդոր), քրիստոնեական դավանանքի համառոտ շարադրանքը: «Կ.» նշանակել է նաև գիրք, ձեռնարկ՝ շարադրված հարց ու պատասխանի ձևով: Այս նշանակությամբ Կ-ներ՝ «Գիրք հարցմանց», «Հարցմանց գիրք» և այլ անուններով, հայտնի են հայ մատենագիտությանմեջ: Կ-ներ ունեն կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիները: Կ-ի ժանրային ձևն օգտագործվել է զանազան բնույթի աշխատություններում (օրինակ, Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»ը):