Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԵՐ (անգլ. cutter), փոքր, սովորաբար արագընթաց, նավերի ընդհանուր անվանումը: Կան մարդատար, բեռնատար, պահակային-մաքսային, նավատարային ծառայության, մարտական խնդիրներ կատարող, տուրիստական և այլ Կ-ներ: Տարբերում են մոտորային և թիակավոր Կ. (10—18 թիանի մակույկներ): Կ-ի երկարությունը 1,5—40 մ է, լայնությունը՝ մինչև 7 մ, ջրատարողությունը՝ մի քանի տասնյակ Կգ-ից մինչև 150 տ, արագությունը՝ 3—70 հանգույց (5,5—130 կմ/ժ): Կ-ները տարբերվում են ըստ իրանիստորջրյա մասի կառուցվածքի, շարժման սկզբունքի, մոտորի տեսակի: