ՀՍՀ/ԿԱՏԻԼԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏԻԼԻՆԱ Լուկիոս Սերգիոս (LuciusSergius Catilina) (մ. թ. ա, մոտ 108—62), հռոմեական քաղաքական գործիչ: Մ. թ. ա. 68-ին՝ պրետոր, 67—66-ին՝ փոխպրետոր Աֆրիկայում: Մ. թ. ա. 63-ին պարտվելով կոնսուլական ընտրություններում՝ դավադրություն է կազմակերպել իշխանությունը գրավելու նպատակով: Տեղեկանալով այդ մասին՝ կոնսուլ Կիկերոնը ճառերով հանդես է եկել Կ-ի դեմևպահանջել, որ նա հեռանա Հռոմից: Էտրուրիա փախած Կ. գլխավորել է իր կողմնակիցների զորքը, սակայն Պիստորիումի մոտ պարտվել է և սպանվել:
