ՀՍՀ/ԿԱՏՄԱՆԴՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏՄԱՆԴՈՒ, Նեպալի մայրաքաղաքը: Երկրի տնտ. և կուլտուրական կենտրոնն է: Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոզհովտում, 1360 Վ բարձրության վրա: 180 հգ. բն. (1977): Կ-ի հիմնադրումը (մինչև XVI դ.՝ Կանտիպուր) վերագրվում է Նեպալի կառավարիչ Գունակամադևային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ: 1482—1769-ին Կ. համանուն իշխանության կենտրոնն էր, 1769-ից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը: Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանավակայան: Ունի համալսարան, կոլեջներ: Կ-ում են գտնվում Նեպալի թագավորական ակադեմիան, ազգային, կենտրոնական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը:
