ՀՍՀ/ԿԱՏՈՆ ՄԱՐԿՈՍ ՊՈՐԿԻՈՍ ԱՎԱԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏՈՆ Մարկոս Պորկիոս Ավագ (Marcus Porcius Cato Major) (մ. թ. ա. 234—149), հռոմեական քաղաքական գործիչ, գրող: Վարել է պետ. բարձր պաշտոններ: Արտահայտել է ստրկատիրական ավագանու շահերը: Պունիկյան 3-րդ պատերազմի նախօրեին պահանշել է կործանել Հռոմի առետրական մրցակից Կարթագենը: Հին հռոմ. սովորույթների կողմնակից էր և ազնվականության արտոնությունների պաշտպան: Պահպանվել է Կ-ի «Երկրագործություն» տրակտատը (մինչև մեր օրերը լրիվ պահպանված առաջին արձակ ստեղծագործությունը հռոմ. գրականության մեջ), որը հին Հռոմի տնտեսության ուսումնասիրման կարևոր աղբյուր է:
