ՀՍՀ/ԿԱՏՈՒՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏՈՒՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կատունյան բելկի, Կենտրոնական Ալթայում, Լեռնային Ալթայի Ինքնավար Մարզում: Ջրբաժան է Կատուն, Արգուտ և Բերել գետերի միջև: Երկարությունը մոտ 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 4506 մ (Բելուխա): Կազմված է մետամորֆային թերթաքարերից, գրանիտներից: Կենտրոնական մասում գերակշռում են ալպյան գագաթները, որոնց լանջերով իջնում է 386 սառցադաշտ (279 կմ²): Մինչև 2000—2200 մ բարձրությունը լանջերին աճում են կուենու և մայրու անտառներ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են և բուսականությունից զուրկ ժայռեր ու քարացրոններ:
