ՀՍՀ/ԿԱՏՎԱԼԵԶՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՏՎԱԼԵԶՈՒ (Bidens), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույ-սերի ցեղ: Հայտնի է մոտ 130 տեսակ, որից 8-ը՝ ՍՍՀՄ-ում և ՀԱԱՏ-ում: Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է: Ցողունը կանաչ է կամ բաց կարմրավուն, ուղիղ, մերկ կամ նոսր թավիկներով: Տերևները հակադիր էն, կարճ կոթունով, եռամաս: Ծաղիկները երկսեռ են, դեղին, հավաքված զամբյուղ ծաղկաբույլում: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, խոնավ մարգագետիններում: ՀՍՍՀ-ում տարածված է Մարտունա. շրջանում, Սևանի ավազանում, Գորիսի, Ղալիանի անտառային գոտում: Պարունակում է եթերային յուղեր, լորձ, դաբաղանյութեր, սոսնձանյութ ևն: Դեղագործության համար պիտանի են բույսի վերգետնյա մասերը, որոնք պետք է հավաքել մինչև ծաղկելը կամ ծաղկման շրջանում:
