Jump to content

ՀՍՀ/ԿԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐ (գերմ. Kar), կրկես, զառիթափ, ժայռոտ լանջերով և թեք գոգավոր հատակով թասաձև բնական խորություն՝ եռների կատարային մասում: Առաջանում է սառցադաշտերի, ձնահյուսերի ներգործության և սառնամանիքային հողմահարման հետևանքով: Որոշ Կ-երում կան մշտական սառցադաշտեր կամ ֆիռնային կուտակումներ, մյուսներում՝ ձյան սեզոնային կուտակումներ: Կ-ի հատակը հաճախ լցված է լինում ջրով (բարձրլեռնային լճեր):