Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱԲԱԶԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱԲԱԶԱՐ, Գարաբազար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով: Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: