ՀՍՀ/ԿԱՐԱԲԱՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱԲԱՂ, Խարապաղ, Ղարաբաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Երասխի վտակ Ախուրյան գետի աջ ափին, լեռան ստորոտին: 1913-ին ուներ 1036 (114 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ (բամբակի, կարտոֆիլի, հացահատիկների, բանջարեղենի մշակությամբ), անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում գործում էր եկեղեցի (Ս. Հակոբ) և վարժարան: Կ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակևբնակություն հաստատել Սովետական Հայաստանում:
