ՀՍՀ/ԿԱՐԱԲԵԿՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱԲԵԿՈՎ Իվան Պատվականի, ծն. 17.5.1930, գ. Թաղավարդ (ԼՂԻՄ Մարտու-նու շրջանում) հայ սովետական ֆիզիկոս, տեխ. գիտ. դր (1976): ՍՄԿԿ անդամ 1974-ից: Ավարտե( է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստ-ը (1953): 1955-ից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստ-ում (1972-ից՝ լաբորատորիայի վարիչ): Աշխատանքները վերաբերում են լիցքավորված մասնիկների ժամանակակից արագացուցիչների տեսական ու տեխ. խնդիրներին: Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացոլցչի նախագծի հեղինակներից և գործարկման մասնակիցներից է: Զբաղվում է նաև պինդ մարմնի ֆիզիկայի և բյուրեղագիտության բնագավառի հետազոտություններով՝ արագացուց-չի սինքրոտրոնային ճառագայթման փնջերի կիրաոմամբ:
