ՀՍՀ/ԿԱՐԱԲԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱԲԻՆ (ֆրանս. carabine), կարճացված և թեթևացված հրացան: Կ-ի նախատիպը հնարվել է XV դ. վերջին: XVII դարից մինչև XX դ. 1-ին կեսը օգտագործվում էր հեծելազորում և հրետանիում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարելագործված ավտոմատ Կ. օգտագործվում է բազմաթիվ բանակներում: Կ. են կոչվում նաև որոշ ակոսավոր որսորդական հրացաններ:
