Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱԳ կովի, սննդամթերք, որն իրենից ներկայացնում է կաթնաճարպի կոնցենտրատ (նայած Կ-ի տեսակին՝ 78—82,5 յուղի մեջ՝ մոտ 99 ): Աչքի է ընկնում կենսաբանական ու համային արժեքավոր հատկություններով: Պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆատիդներ, ճարպերում լուծվող վիտամիններ, ունի հալման ցածր ջերմաստիճան (32—35°C) և հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից (մինչև 95): Կ-ի բաղադրության մեջ մտնում են նաև կաթում պարունակվող սպիտակուցներ, ածխաջրածիններ, ջրում լուծվող որոշ վիտամիններ, հանքանյութեր և ջուր: Կ. օժտված է բարձր կալորիականությամբ (մասնավորապես վոլոգողյան կարագինը՝ 730 կկալ է 100 ց-ում), մարսելիությամբ: ՍՍՀՄ-ում արտադրվում է հետևյալ տեսակների Կ.՝ անալի, աղի, վոլոգողյան, սիրողական և հավելումներով, պահածոյացված, հալած: Անալի, աղի, սիրողական Կ. մշակվում է կամ թարմ սերուցքից (քաղցրասերուցքային Կ.) կամ թթվեցրած կաթնաթթվային մակարդներից (թթվասերուցքային Կ.): ՍՍՀՄ-ում հիմնականում արտադրվում է քաղցրասերուցքային Կ., որի ստացման համար սերուցքը 85—90°C ջերմաստիճանում պաստերիզացնում են: Վոլոգողյան Կ. ստանում են ավելի բարձր ջերմաստիճանում (97—98°C) պաստերիզացված թարմ սերուցքից: Սիրողականը աչքի է ընկնում մեծ քանակությամբ ջրի (20) և որոշ ոչ ճարպային նյութերի պարունակությամբ: Հավելումներով Կ. ստանում են թարմ սերուցքից, որին համ և բուրմունք տալու համար ավելացնում են կակաո, վանիլին և շաքար (շոկոլադային կ.), բնական մրգա-հատապտղային հյութ և շաքար (մրգային Կ.), մեղր (մեղրային կ.): Պահածոյացված յուղ ստանում են բարձր յուղայնության Կ-ի կամ թարմ սերուցքի հատուկ մշակմամբ: Հալած յուղ ստանում են կ. հալելով և ուղեկցող խառնուկներր զատելով: Կ. հիմնականում ստացվում է 2 եղանակով. 30—45 անոց սերուցքը հարելով և գերյուղալի սերուցքը վերամշակելով, Կ-ի որակը գնահատվում է ըստ բաղադրության և օրգանոլեպտիկ ցուցանիշների (100-բալանի համակարգով): Կախված բալային գնահատականից, Կ. լինում է բարձր կամ առաջին տեսակի: