ՀՍՀ/ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ ՄԱՐԶ
ԿԱՐԱԳԱՆԴԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1932-ի մարտի 10-ին: Տարածությունը 85,6 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1253 հզ. (1979): Բաժանվում է 9 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 16 քտա: Կենտրոնը՝ Կարագանդա: 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Կ. մ. գտնվում է Ղազախական մանրաբլուրի սահմաններում, որտեղ առանձին զանգվածներով աչքի են ընկնում Կարկարալի (Կոմսոմոլի լեռնագագաթով, 1403 մ), Կենտ (1469 մ), Կու (1366 մ), Կոշչոլբայ (1559 մ), Կարակուիս (1327 մ) և այլ մնացորդային լեռները: Մարզի տարածքը հս-ում և հս-արմ-ում աստիճանաբար ցածրանում է: Արմ. մասը մանրաբլրային ռելիեֆ ունեցող հարթավայր է: Օգտակար հանածոներից կան ածուխ, երկաթ, կապար, ցինկ, հրակայուն կավ, կրաքար ևն: Կլիման խիստ ցամաքայինէ: Հունվարի միջին ջերմաստիճանս —15°C-ից— 17°C է, հուլիսինը՝ 19-20°C: Տեղումները հարթավայրերում 250—300 մմ են, բարձրադիր մասերում՝ 350—400 մմ: Վեգելռացիոն շրջանը 105—115 օր է: Խոշոր գետը Նուրան է: Կ. մի հս-ում գերակշռում են կարբոնատային սեահոդերը, կենտրոնական գոտում՝ մուգ շագանակագույն հողերը: Բնորոշ է խոտա-թփուտային, լեռներում՝ անտառային բուսականությունը: Կենդանիներից կան վայրի ոչխար, կզաքիս, այծյամ, գայլ, աղվես, մշկամուկ, գորշուկ, թռչուններից՝ կռունկ, արոս, տափաստանային արծիվ են: Հիմնական բնակիչները ղազախներն են, բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլն: Միջին խտությունը 1 կմ² վրա 147 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 86 (1979): Խոշոր քաղաքներն են Կարագանդան, Տեմիրտաուն, Մարանը, Շախտինսկը, Աբայը, Կարկարալինսկը: Գերակշռում է հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման արդյունաբերությունը, հացահատիկի մշակությունն ու անասնապահությունը: Էներգետիկան խարսխված է տեղական ածխի վրա: Առավել խոշոր ջերմակայանները գտնվում են Աբայում, Կարագանդայում, Տեմիրտաուում: Առաջատար են ածխարդյունաբերությունը և սե մետալուրգիան: Զարգացած են նաև մեքենաշինությունը, շինանյութերի արտադրությունը, քիմ., թեթև ու սննդի արդյունաբերությունը: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխ. և բանջարաբոստանային կուլտուրաներ: Երկաթուղիների երկարությունը 581 կվ է (1976), ավտոճանապարհներինը՝ 4,2 հզ. կմ: Կարագանդան օդային տրանսպորտով կապված է Ալմա-Աթայի, Մոսկվայի և այլ քաղաքների հետ: Ունի համալսարան, պոլիտեխնիկական, բժշկ., կոոպերատիվ, ֆիզիկական դաստիարակության ինստ-ներ, 2 թանգարան, 2 դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, ֆիլհարմոնիա, մարզային 2 թերթ:
