ՀՍՀ/ԿԱՐԱԵՎ ԿԱՐԱ
ԿԱՐԱԵՎ Կարա Աբդուլֆազ օղլի (ծն. 5.2. 1918, Բաքու), ադրբեջանցի սովետական կրմպոզիտոր, ՍՄՀՄ ժող. արտիստ (1959): Ադրբ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1959): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1946-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Դ. Դ. Շոստակովիչի կոմպոզիցիայի դասարան), նույն թվականից դասավանդում է Ադրբհ-շանի կոնսերվատորիայում (1959-ից՝ պրոֆ., 1949—53-ին՝ դիրեկտոր): 1953-ից Ադրբ. ՍՍՀ կոմպոզիտորների միության նախագահն է, 1962-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար: Սովետական երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (Նիզամիի մոտիվներով, բեմ.՝ 1952, Բաքու) և «Ամպրոպի արահետով» (բեմ.՝ 1958, Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոն, լենինյան մրցանակ, 1967) բալետները: Կ-ի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահեղինակ՝ Ջ. Հաջին, 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946) օպերան, երեք սիմֆոնիաները (1943, 1946, հատկապես՝ 3-րդ, 1965), «Յոթ գեղեցկուհի» к «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյլի և Սեշնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948), «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրան (1960): Գրել է նաև կանտատներ, օրատորիաներ, սոնատներ, ռոմանսներ:
Գրկ. Карачичева Л., Кара Караев,М., 1968 Кара Караев. Библиография, Баку, 1969.
Է. Աբասովա
