ՀՍՀ/ԿԱՐԱԵՎ ՌՈՒԲԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱԵՎ (Կարայան) Ռուբեն Հովսեփի (ծն. 1.16.1908, Թիֆլիս), հայ սովետական էլեկտրատեխնիկ: Տեխ. գիտ. դր (1959), պրոֆեսոր (1961): Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ-ը (1930): Մասնակցել է Ռիոնի ՀԷԿ-ի, Զագեսի շինարարությանը, 1944—60-ը աշխատել է Մոսկվայի էներգետիկայի ինստ-ում: 1960-ից աշխատում է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ-ում, որպես ամբիոնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են տեսական էլեկտրատեխնիկայի հարցերին:
Երկ. Переходные процессы в линиях большой протяженности, М.—Л., 1963 Электрические сети и энергосистемы (соавтор С. Д. Волобрынский), 2 изд., М., 1967.
