Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱԽԱՆ ԼԵՎՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱԽԱՆ (Կարախանյան) Լևոն Միքայելի (20.1.1889, Թիֆլիս—20.9.1937), սովետական պետական գործիչ, դիվանագետ: ՍՄԿԿ անդամ 1904-ից: 1910—15-ին սովորել և ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել էևաքսորվել Տոմսկ (1915): Փետրվարյան հեղափոխությունից(1917) հետո ակտիվորեն մասնակցել է սովետների կազմակերպմանը Իրկուտս-կում: Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ոազմահե-ղափոխական կոմիտեի անդամ: 1917-ից անցել է դիվանագիտական ծառայության: 1917-ի նոյեմբերին և 1918-ի սկզբին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի հետբանակցությունների ժամանակ սովետական պատվիրակության քարտուղարն էր: 1918-ի մարտից՝ Արտաքին գործերի ժող կոմի տեղակալ, ղեկավարում էր արևելյան քաղաքականությունը: Սովետական կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաստանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Խիվայի հետ և կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանագրեր: 1918-ի հոկտ. 18-ին Վ. Ի. Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստանի միշե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու Սովետական Ռուսաստանից դիվանագիտական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ փաստաթղթերը: 1919-ին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազմակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ: 1921-ին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաստանում, 1923—27-ին՝ Չինաստանում: 1927—34-ին եղել է ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934—37-ին՝ ՍՍՀՄ դեսպան Թուրքիայում: Քանիցս ընտրվել է ՍՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ինչպես նաև ՍՍԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր:

Գրկ. Լիլոյան Հ. Ց., Սովետական ականավոր դիվանագետը, Ե., 1978: Հ. Լիլոան