Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱԽԱՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱԽԱՉ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 270 (36 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ-թուր-քական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում: