ՀՍՀ/ԿԱՐԱԿԱԼՊԱԿԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱԿԱԼՊԱԿԵՐԵՆ, կարակալպաէւներիլեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին: Խոսվում է Կարակալպակյան ԻՍՍՀ-ում, մասամբ Ուզբեկական, Թուրքմենական, Ղազախական ՍՍՀ-ներում և Աֆղանստանում: Խոսողների թիվը՝ 228 հզ. (1970): Ներկայա նում է հս-արլ. ն. հվ-արմ. բարբառներով: Թյուրքական չ և շ շ և ս փոփոխությունը, որ բնորոշ է Կ-ին, նրան մերձեցնում է նո-ղայերենին և ղազախերենին: Գրական Կ. ձևավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո: Գրությունը մինչև 1928-ը՝ արաբագիր, 1928—40-ին՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր:
