ՀՍՀ/ԿԱՐԱՀԱԼԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՐԱՀԱԼԻ, հայաբնակ գյուղ Թուրքիա-յում, Անկարայի վիլայեթի Յոզղատի գավառում: XX դ. սկգբին ուներ 275 (55 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Հակոբ) և Մամիկոնյան անունով ազգային վարժարան: Կ-ի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
