Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՀԱՍԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՀԱՍԱՆ, Ղարահասան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 66 տուն հայ և 60 տուն թուրք բնակիչ: Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: