Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՀԻՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՀԻՍԱՐ, Ղարահիսար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Ավազի վիլայեթի Կյուրինի գավառում, համանուն քաղաքից 8 կլէ հարավ-արևելք: XX դ. սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս) և երկսեռ վարժարան՝ 100 աշակերտով: Կ-ում էր գտնվում Ս. Սարգիս անունով բերդը: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: