Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՅԻ ԾՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՅԻ ԾՈՎ, (Կարա գետի անունից), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր և Հյուսիսային երկիր կղզիների միջև: Տարածությունը մոտ 880 հզ. կմ² է, միջին խորությունը՝ 127 մ, առավելագույնը՝ 620 մ (մոտ 40-ը ունի մինչև 50 մ խորություն և միայն 2-ը՝ 500 մ-ից ավելի). ջրի ծավալը՝ 112 հզ. կմ³, ձգվածությունը՝ մոտ 1500 կմ, լայնությունը՝ մինչև 800 կմ: Կ. ծ. թափվող գետերը (Ենիսեյ, Օբ, Պյասինա, Կարա) ունեն 1300 կմ³ տարեկան հոսք: Կան շատ կդգիներ: Կլիման արկտիկական է, խիստ: Տարեկան 3—4 ամիս բևեռային գիշեր է, 2—3 ամիս՝ բևեռային ցերեկ: Օդի ջերմաստիճանը հս-ում՝ 9—10 ամիս, հվ-ում՝ 7—8 ամիս՝ ցածր 0 օ-ից: Հունվարի միջին ջերմաստիճանը —20°C-ից մինչև—28°C է (նվազագույնը՝—46°C), հուլիսինը՝ 6°C-ից մինչև 1°C է (առավելագույնը՝ 16°C): Տարվա մեծ մասը սառցակալած է: Զմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ 1,5C-ից մինչև— 1,7°C է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2—6°C, աղիությունը՝ 10—33 Օ 0: Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն: Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0,5—0,8 մ, ծոցերում՝ մինչև 2 մ: Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, սպիտակ արջերով ու բևեռաղվեսներով: Կ. ծ. Հյուսիսային ծովափն ուղու մի մասն է: Գլխավոր նավահանգիստը Դիքսոնն է: