Jump to content

ՀՍՀ/ԿԱՐԱՉԱՅՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՐԱՉԱՅՆԵՐ (ինքնանվանումը՝ կարաչայլներ), ժողովուրդ: Ապրում են Կարաչայ-Չերքեզական ԻՄ-ում: Թիվը՝113 հզ. (1970): Խոսում են կարաչայա-բալկարերեն Կ. ազգության ձևավորմանը(Х III—XIV դդ.) մասնակցել են տեղացի լեռնական ցեղերը, ալաևները, ջովղարները, դփչաղները: Կ-ի մեջ մինչև XIX դ. կեսը պահպանվել են ֆեոդալա-նահապետական հարաբերությունները: Կ. անցյա լում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ: Սովետական իշխանության տարի ներին զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ստեղծվել է գիր: 1943-ի վերջին, 1944-ի սկզբին, խախտելով սոցիալիստական օրինականությունը, Կ-ին տարաբնակեցրին Ղազախստանի և Միջին Ասիայի տարբեր շրջաններում: ՍՍՀՄ Գերագույն սովետի 1957-ի հունվարի 9-ի հրամանով վերականգնվեց Կ-ի ինքնավարությունը, համարյա բոլոր Կ.վերադարձան: